Նիկոլ Փաշինյանի ամբողջ տնտեսական պլանը «թալանած» միլիարդավոր դոլարները հետ բերելն ա։ Միայն Քոչարյանից նա 4 միլիարդ է ակնկալում։
Խնդիրը դաժե էն չէ, որ տնտեսական առումով դա չէ ողջամիտ լուծումը։ Խնդիրն էն ա, որ թալանված միլիարդներ չկան ու երբևէ չեն եղել։ Հայաստանը էնքան հարուստ չի եղել, որ հնարավոր լիներ միլիարդավոր դոլարներ թալանել։
Եթե անգամ համարենք, որ «նախկինների» ամբողջ ունեցվածքը բացառապես թալան է (իսկ ակնհայտ է, որ դա այդպես չէ), ապա նրանց բոլորի գումարային կարողությունը մի 500 միլիոն դոլար կա՛մ լինի, կա՛մ չէ։ Լավ, քարը ճաքի, թող լինի 1 միլիարդ։
Կասեք՝ խի քի՞չ ա։ Հա, եթե դու մի հոգուց 4 միլիարդ ես ակնկալում, բայց բոլորի ունեցածը 1 միլիարդ էլ չի, ապա քիչ ա, բա ի՞նչ ա։
Բացի այդ՝ էդ հո քեշ փո՞ղ չի, դրանց մեծ մասն ակտիվներ են, ու եթե փորձես դրանք խլել, դրանց գինն անմիջապես մի քանի անգամ ընկնելու է։ Որովհետև այդ ակտիվները խլելուց հետո չես կարողանալու ռեալիզացնել դրանք։
Եվ վերջապես, միայն հեղաշրջման պրոցեսը (էն, որ դըմփ-դըմփ-հու էր) Հայաստանի տնտեսության վրա արժեցել է մոտ 500 միլիոն դոլար։
Նիկոլի շուրջը տնտեսությունից հասկացող պաշտոնյաններ կան։ Նրանք, իհարկե, գիտեն, որ ոչ մի գողացված միլարդ ոչ մի տեղ չկա։ Նրանք կարող են կանգնել ու այդ մասին ասել վարչապետին, ինչից հետո կազատվեն։
Դրա համար այդ մարդիկ չեն ասում։ Նրանք Նիկոլին ասում են էն, ինչ Նիկոլն ուզում ա լսի․ «Թալանել են, էսա հետ ենք բերելու»։