Հիշո՞ւմ եք էս սիմուլյանտին, էն որ իբր ծեծ էր կերել, քայլելու ունակությունից էր զրկվել ու լոգոպեդներին անհայտ եղանակով կակազում էր: Դե լավ ա, որ հիշեցիք: Հիմա տեսեք, թե ժողովրդից քցոցիով քերած 30.000 դոլարն ինչ հրաշքներ ա գորոծում: Տեսեք, թե ո՜նց ա միանգամից առողջացել, ոտի կանգնել՝ հերիք չի, մի հատ էլ եկել, կառավարության դիմաց հա՛մ դժգոհում ա կոմունալներից, համ էլ Նիկոլին ա սապոնվում: Թե բա՝ մեր ընտրածն ա, բայց լավ բան չի անում, բայց դե նենց չի, որ մենակ ինքն ա մեղավոր:
Այ Կարեն ջան, այ մեր դերասան ընկեր, գոնե մի հարցում կլինի՞՝ հստակ լինես էս կյանքում: Մե՛կ հիվանդ էիր, մե՛կ հիվանդ չէիր, մե՛կ ճիշտ էիր կակազում, մե՛կ չէ: Հիմա էլ հա՛մ դեմ ես, հա՛մ կողմ:
Խեր ըլնի, հիշել ես ժողովրդին: Էն ժողովրդին, որի փողերը, ըստ օդում կախված լուրերի, առար ու թռար Գերմանիա՝ կայֆավատ լինելու էն կեղծ բժշկական թղթերով, որոնք շատ փնթի ձևով կեղծել էիր:
Ախպեր, ինձնից քեզ խորհուրդ․ քել դու մարդամեջ մի հել էլի, թող հանգստանանք ձերպեսներից:
Խեղճ ու կրակի դերասանական տաղանդի գլուխգործոցը՝ ստորև․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել