Աշխարհի 203 երկրներում կորոնավիրուսը տարածվել է, բայց կան «բախտավոր» և «խորամանկ» երկրներ, որտեղ մինչ օրս, ինչքան էլ տարօրինակ է, բայց կորոնավիրուսը չի հասել.
Տաջիկստան՝ քիչ թե շատ հասականալի է, քանի որ փակ երկիր է, տուրիզմը գրեթե զարգացած չէ, բայց մյուս կողմից էլ... Նախագահական ընտրություններ են սպասվում, գործող նախագահի ինչի՞ն է պետք այդ իրավիճակում իր ռեյտինգի վրա բիծ թողնի։ Մենք մեր փորձից գիտենք, որ եթե հանրային ճնշում չլիներ, գուցե ապրիլի 5-ի հանրաքվեն կայանար։
Մյուս երկիրը մեր հին ու բարի Գյուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկիրն է. Թուրքմենստանում ուղղակի արգելել են «կորոնավիրուս» բառի օգտագործումը, կարճ-կոնկրետ, արգելել են։))) Բժշկական դիմակ կրողներին էլ կարող են տանել ոստիկանական բաժանմունք և պանիկա տարածելու համար մեղադրանք առաջադրել։))
Դե Հյուսիսային Կորեայի հետ ամեն ինչ պարզ է...))
Այդուհանդերձ, աշխարհի բնակչությունը կորոնավիրուսի շնորհիվ կբացահայտի մի քանի կղզի-պետությունների գոյության փաստը՝ Նաուրա, Պալուա, Սամոա, Տուվալու Վանուատու, Կիրիբատի, Լեսոտո... Այս վայրերում կորոնավիրուս չկա: