Ermenihaber.am-ը գրում է․
Իրանից Թուրքիա բնական գազ տեղափոխող խողովակաշարի թուրք-իրանական սահմանի հատվածում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատճառով Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա։
Այս մասին հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության ներկայացուցիչ Մեհդի Ջեմշեդի-Դանան։ Նա Իրանի պետական հեռուսաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ այդ հարձակումն իրականացվել է «ահաբեկիչների» կողմից։
Նշվում է, որ գազատարի վրա հարձակումը տեղի է ունեցել թուրք-իրանական Բազարգանի անցակետի շրջանում։
Նյութի աղբյուր՝ https://www.ermenihaber.am/am/news/2020/04/27/%D4%BB%D6%80%D5%A1%D5%B6-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1/182102
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել