Տրամաբանական է, երբ մեր երկրում ամեն ինչ անտրամաբանական է:
Հաստատվեց՝ երթուղային տաքսիների գինը կթանկանա, մասնավորապես Երևանում այն կկազմի 150 դրամ, թե որքան կլինեն մարզային, միջհամայնքային երթուղիների գները, դեռևս անհայտ է, սակայն փաստ է, որ մեզ բոլորիս համար սա լուրջ ֆինանսական հարված էր, ցանկացած քաղաքացի, ով մշտապես օգտվում է հասարակական տրանսպորտից և մանավանդ երթուղայիններից, սեփական մաշկի վրա կզգա 50% սակագների բարձրացումը:
Երբ ժողովրդի պաշտոնապես 30 տոկոսից ավելն աղքատության մեջ է ապրում, սա ֆինանսական կրիզիս կարող է առաջացնել ազգաբնակչության և հատկապես սոցիալապես խոցելի խավի համար, ասել է թե` ժողովրդի 90%-ի համար:
Անհասկանալի է մեկ բան, ինչու՞, գազը թանկացավ ընդամենը 18%, իսկ երթուղայինները` 50%: Չնայած տրամաբանական է, երբ մեր երկրում ամեն ինչ անտրամաբանական է:



