Արտուշ Պապին նման պայմաններում ապրող միակ անձը չէ ու նրա նման բազմաթիվ պապի-տատիներ կարելի է գտնել:
Եթե նույնիսկ ընդունենք, որ Արտուշ պապիները նախորդ «կոռումպացված» իշխանությունների արտադրությունն են, Հայաստանում իշխանափոխությունից երկու տարի անց նրանց կենցաղային պայմաններում որևէ փոփոխություն չառաջանալու համար անշուշտ պատասխանատուն են ներկա իշխանությունները:
Վերջին երկու տարիներում վարչապետի երկու առանձնատան վերանորոգման, նոր ավտոյի գնման, չարթերային թռիչքով ԱՄՆ թռչելու, պետական բյուջեի հաշվին սեփական վարսահարդար պահելու ու ամենակարևորը պարգևավճարների վրա ծախսված հարյուրավոր միլիոն դոլարներով քանի՞ պապի-տատիների կյանքում փոփոխություն կարելի էր առաջացնել:
Արտուշ Պապիի ու այլ պապի-տատիների կենցաղային վատ պայմանների համար պատասխանատու են նաև այսօր նրա վզին փաթաթված սելֆի անող շարքային այն քաղաքացիները, որ այսքան տարի, այդ թվում ամեն տարի ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, նրան տեսնել ու չեն նկատել:
Արտուշ Պապիի նման պապի-տատիների գոյությունը նաև արտադրությունն է այն ոչխարային տրամադրության, որը մի օր թելադրում է Սերժի նկարը կախ տալ տան պատին, իսկ հաջորդ օրը Նիկոլի նկարը՝ վզին....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել