Երևի նկատել եք, որ որոշ մարդիկ շրջապատի վրա ազդելու, նրանց կառավարելու և նույնիսկ նրանց վրա ներգործելու ունակություն ունեն։ Երբեմն դժվար է հասկանալը, թե ինչից է դա կախված, սակայն ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ ուսումնասիրում ենք մարդու էներգետիկան։ Ոմանց մոտ այն ուժեղ է, մյուսների մոտ թույլ և այլն։ Ընդ որում, էներգետիկան կարող է լինել բարի, չար և քայքայիչ։ Եկեք պարզենք, թե կենդանակերպի նշաններից որոնք են օժտված ամենաուժեղ էներգետիկայով։

Կրակի տարերք

Եթե խոսենք ներքին էներգետիկ ուժի մասին՝ ուղղված ինքնակրթմանն ու նպատակասլացությանը, ապա ամենաուժեղ պոտենցիալն այս առումով ունեն Կրակի տարերքի նշանները։ Հենց նրանք են դառնում հայտնի բիզնեսմեններ, նախագահներ, քաղաքական և հասարակական գործիչներ։

Խոյ

Խոյն ունի ամենաուժեղ և ամենաքայքայիչ էներգետիկան։ Այս անձինք պատեր են կոտրում իրենց երազանքին հասնելու համար։ Նրանք կարողանում են հաղթահարել ամենադժվար խոչընդոտներն էլ։ Ընդ որում, ցասման պահին նրանք կորցնում են ինքնատիրապետումը և կարող ամենավերջին բառերով վիրավորել դիմացինին։

Առյուծ

Այս նշանի ներկայացուցիչների էներգիան ավելի կառավարելի է։ Առյուծները եսակենտրոն են։ Նրանք ոչինչ չունեն ապացուցելու շրջապատին և իրենց նպատակներին հասնում են սեփական ուժերով։ Ընդ որում, Առյուծն ուժեղ պաշտպանվածություն ունի, այդ պատճառով էլ նրա վրա ոչ մի այլ նշան ազդել չի կարողանում։

Աղեղնավոր

Ամենադրական և ստեղծագործ էներգետիկան կրակի նշաններից Աղեղնավորինն է։ Սրանք խաղաղասեր մարդիկ են, որոնք պատրաստ են օգնության ձեռք մեկնել ցանկացածին և նույնիսկ էներգիա տալ դիմացինին, եթե անհրաժեշտ է։ Աղեղնավորները կարողանում են լեզու գտնել բոլորի հետ և շատ ավելի շահեկան վիճակում են հայտնվում, քան Խոյերը։

Հողի տարերք

Հողի նշանների ներկայացուցիչների էներգետիկան հանգիստ է։ Սակայն այն պակաս ուժեղ չէ, քան Կրակի ներկայացուցիչներինը։ Իրենց ներքին ուժի շնորհիվ Ցուլը, Այծեղջյուրն ու Կույսը առանց շտապելու, սակայն համառորեն հասնում են իրենց նպատակներին։ Նրանցից հրաշալի ուսուցիչներ, բիզնեսի ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ են դուրս գալիս։

Ցուլ

Ամենաուժեղ էներգետիկան այս երեք նշաններից ունի Ցուլը։ Այս էներգետիկան ցուլին անհավանական համառություն է տալիս, որն օգնում է նրան չվախենալ խոչընդոտներից։ Սակայն Ցուլերի հետ պետք է զգույշ լինել. նրանք խաղաղասեր են, սակայն եթե նրանց լուրջ վիրավորես, պատասխան ռեակցիան անմիջապես կհետևի։

Այծեղջյուր

Հողի նշաններից ամենաիմաստունը և միևնույն ժամանակ ամենասառնասիրտը Այծեղջյուրն է։ Մարդիկ չեն շտապում մտերմանալ նրանց հետ, քանի որ Այծեղջյուրները հիմնականում էներգետիկ արնախումներ են, որոնք ուզեն թե չուզեն սնվում են ուրիշների էներգիայի հաշվին։

Կույս

Հողի նշաններից Կույսն ամենադրականն է, ինչին նպաստում է հարթ, դրական էներգիան։ Էներգետիկ առումով այս անհատները հրաշալի կերպով պաշտպանված են շրջապատից, ինչը թույլ է տալիս նրանց հավասարաչափ շփվել Կենդանակերպի ցանկացած նշանի հետ։ Նրանք բարի են և խաղաղասեր։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել