Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում հսկայական ժայռաբեկորը պոկվել և ընկել է բնակչի տան տանիքին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Հակոբ Սարգսյանի, վարչության պետի տեղակալ Հարություն Մարգարյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ մի քանի հսկայական կտորներ ժայռից պոկվել և թափվել են բնակչի տան վրա՝ վնասելով տանիքը, պատերը, այգում տեղադրված մեղվի փեթակները, ինչպես նաև ավտոմեքենան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Ժամանել է նաև Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել