Հիմա Հրաչյա Հարությունյանին պետք է հասկացնել մի շատ կարեւոր բան. որ ոչ ոք իրեն վատ աչքով չի նայում, որ իրեն կանացի խալաթ են հագցրել. սա ստոր չեկիստական մեթոդ է, որ արել են ինքնասիրություն ունեցող շատ մարդկանց նկատմամբ...

Ինքը անպայման պետք է կապ զգա հասարակության հետ ու վերադառնալու ուղիները պատկերացնի. պետք է հասկանա, որ թեեւ ինքը հանցագործ չի, բայց դժբախտ պատահարի արդյունքում պատիժը պետք է կրի` խորը հասկանալով, թե ինչ է տեղի ունեցել:

Հիմա մեր բոլորի աջակցությունը նրան շատ անհրաժեշտ է. ձեզ փիլիսոփաների տեղ դնելու փոխարեն մի քիչ մտածեք, որ բոլորիս հետ էլ կարող է նման բան պատահի, ու անկախ մեր կամքից լուրջ մեղքի տեր դառնանք...

Եղեք անփորձանք, բայց փորձանքի մասին խոսելիս մի վախեցեք, այն չի սիրում վախկոտներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել