Խորհրդային տարիներին նկարահանված մուլտֆիլմերը դիտում ենք մինչ օրս : Սակայն մեր սերնդի ներկայացուցիչները շատ զարմացան, երբ առաջին անգամ լսեցին, որ իրենց մանկության սիրելի մուլտֆիլմերը հայտնվել են «18+» տարբերանշանի տակ : Ժամանակակից ցենզուրան իրապես ծայրահեղական ու արտասովոր երևույթ է :

«Չեբուրաշկան և կոկորդիլոս Գենան»

Դժվար թե գտնվեն մարդիկ, որոնք իրենց մանկության տարիներին անտարբեր եղած լինեն մեծ ականջներ ունեցող այս փոքրիկ կենդանու նկատմամբ : Չեբուրաշկայի և իր կանաչ ընկերոջ արկածներին երեխաները հետևել են 1969 թվականից սկսած : 2013 թ. անգամ էկրան դուրս եկավ նույն կերպարներով լիամետրաժ տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ :

Սակայն մինչև ժամանակակից ցենզուրայի ի հայտ գալը ոչ ոք չէր էլ նկատել, որ մուլտֆիլմում քարոզվում է ծխելը, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու խարդախությունը :

«Դե՛ սպասիր»

Սա իկսապես շատ մարդկանց մանկության ամենասիրելի մուլտֆիլմն է եղել : Գայլը նապաստակի հետևից վազել է 1969-2006 թթ. : Ցենզուրայի տեսանկյունից այս մուլտֆիլմը ևս հայտնվել է «18+» կատեգորիայում :

Այս սահմանափակումը կապված է նրա հետ, որ մուլտֆիլմում կրկին քարոզվում է ծխելը, վատ կենսակերպ  վարելը, հոմոսեքսուալությունը, խուլիգանությունն ու կենդանիների հանդեպ ծաղրանքը :

«Երեքը Պրոստոկվաշինոյից»

Այո, այս ցանկի մեջ հայտնվել է նաև այն մուլտֆիլմը, որը բազմաթիվ սերունդների սովորեցնում էր «ճիշտ» ուտել երշիկով բուտերբրոտներ:

Այստեղ զարմանալի բան չկա, քանի որ Ֆյոդոր քեռու և իր պոչավոր ընկերների կյանքը լի էր հանցավորությամբ, մասնավորապես՝ մասնավոր սեփականության նկատմամբ բացահայտ անարգանքով ու իրավունքների խախտմամբ, թափառականությամբ, ինչպես նաև զենքի ապօրինի կրմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել