Արդեն երկու օր է՝ տարբեր մարդկանցից նամակներ եմ ստանում, ովքեր պատմում են իրենց հետ կապված միջադեպերի մասին, ինչպես նաև ցանկանում են բացատրություններ լսել այդ մասին: Չէի խոսում, որովհետև ինքս ինձ խոստացել էի հարգել մեր անմեղ զոհերի հիշատակը:
Նամակներից մեկում ասվում է, որ իր հարազատներից մեկը մահացել է ինֆարկտից, և երբ դին տարել են դիահերձարան, այնտեղ հարազատներին առաջարկել են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից: Չնայած նրան, որ հարազատները հրաժարվել են գումարից, այնուամենայնիվ, մահը ներկայացվել է որպես կորոնավիրուսով վարակված:
Մյուսը` երեխան 1,5 տարեկան է և ջերմել է: Եվ երբ մայրը զրուցել է մանկաբույժի հետ, վերջինս հորդորել է երեխային չտանել բուժհաստատություն, քանի որ ԱՆ-ից հրահանգ կա ցանկացած ջերմողի, անկախ ախտորոշումից, գրանցել որպես վարակակիր:
Բացի այս ամենից՝ հիշում եք, չէ՞, մարալիկցի հղիի պատմությունը: Չգիտեմ արդեն՝ մարդկանց ինչպես հանգստացնել, ինչպես բացատրեմ իրողությունը: Միայն մի բան կարող եմ ասել․ Թորոսյան, բավական է ազգիս խաբես, բավական է, հարմարվիր ստացածդ գումարներով, հերիք է։ Հիշիր «Золотая антилопа» մուլտֆիլմը և պատկերացրու ավարտդ: