Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը կորոնավիրուսի ֆոնին Chick-Fil-A արագ սննդի ռեստորանի հետ սնունդով կապահովի խոցելի խմբի մարդկանց, գրում է Daily Mail-ը:
42-ամյա ռեփերը և արագ սննդի ռեստորանը միավորել են ջանքերը Los Angeles Dream Centre ոչ առևտրային քրիստոնեական կազմակերպության հետ, որի շրջանակում Լոս Անջելեսում օրական 11 հազար լանչ կտրամադրեն հարյուրավոր մարդկանց։
«Los Angeles Dream Centre-ը վերածվել է պարենի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների բաշխման գլխավոր կենտրոնի»,- հայտնել է կենտրոնի հիմնադիր Մեթյու Բարնեթը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին, այդ թվում՝ Քանյե Ուեսթին։
Բարնեթի խոսքով՝ ռեփերի առատաձեռնությունը թույլ է տվել կազմակերպություններին օգնություն ցուցաբերել խոցելի մարդկանց, որոնք պետք է մեկուսացված մնան իրենց տներում: