ԱՄՆ Միսսուրի նահանգի արդարադատության նախարարը (attorney general) դատական հայց է ներկայացրել ընդդեմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Չինաստանի կոմունիստական կուսակցության՝ պահանջելով հատուցել Միսսուրի նահանգին COVID-19 տարածման հետևանքով պատճառված վնասը, կանխել հետագա վտանգավոր գործողությունները և գանձել պատժիչ տուգանքները (punitive damages):
Հայցի փաստական հիմքն այն է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Չինաստանի կոմունիստական կուսակցությունը բավարար միջոցներ և գործողություններ չեն ձեռնարկել COVID-19 տարածումը կանխելու համար և վարակի տարածման սկզբնական փուլում թաքցրել են դրա վտանգավորության աստիճանը՝ պատճառելով էական վնաս Միսսուրի նահանգին և նրա բնակչությանը։
Հայցը ներկայացվել է Միսսուրիի արևելյան շրջանակի ֆեդերալ դատարան (U.S. District Court for the Eastern District of Missouri), որն ԱՄՆ ֆեդերալ դատական համակարգի առաջին ատյանի դատարան է։
ԱՄՆ տարբեր նահանգներ պատրաստվում են առաջիկայում ներկայացնել նույնանման հայցադիմումներ։
Կարծում եմ՝ հետաքրքիր է լինելու հետևել նշված հայցադիմումների հետագա ընթացքին՝ հաշվի առնելով միջազգային իրավունքով ձևավորված սուվերեն անձեռնամխելիության (Sovereign Immunity) կոնցեպտը, այս գործերի շրջանակում դրա հնարավոր մեկնաբանությունը ԱՄՆ ֆեդերալ դատական համակարգի կողմից և վնասների հատուցման մեխանիզմի որոշումը՝ ներկայացված դատական հայցերի բավարարման դեպքում։
Միեւնույն ժամանակ այսօր Հայաստանում ավելացել է նոր կորոնավիրուսով վարակման 72 դեպք այն պարագայում, երբ Վրաստանում վարակվածների քանակն ավելացել է 3-ով, իսկ Ադրբեջանում՝ 0-ով։
Վիճակագրության նման աճը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
Պատահական չէր, որ մեր երկրում արտակարգ դրությունը երկարաձգվեց, եւ, բնականաբար, չէր ենթադրվում ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ պետական մարմինների զգոնության թուլացում, այլապես այդպես էլ չենք թեւակոխի վիրուսի տարածման պասիվացման եւ մարման փուլ։
Կից նյութն այստեղ՝ Missouri Attorney General Schmitt Files Lawsuit Against Chinese Government