Politik.am-ը գրում է․
Օրերս իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկը ունի տուն, որն արժեք 300 մլն դոլար․«Վերջերս մամուլում տեղեկություն հայտնվեց, որ նախկին պաշտոնյաներից մեկն ունի ընդամենը մեկ առանձնատուն, որն այդ թերթի գնահատմամբ արժեր 300 մլն դոլար: Սա բավարար էր, որպեսզի մեկ տարի 500 հազարից ավելի թոշակառու ստանա 25 հազար դրամ եւ ավելի ստանա թոշակ, կամ 150 տարի պետական պաշտոնյաները ստանան պարգեւավճար: Կամ այս գույքի ձեռք բերման տարիներին այս գումարը բավարար էր մեկ տարի մեր պաշտպանության բանակը ֆինանսավորելու համար: Այսինքն խոսքը տիտանական հարստության մասին է, հանրային բարիքի մասին է, որը խլվել է մեր հանրությունից վերջին տարիներին: Արդարությունը պետք է վերականգնվի, հատկապես այս տարի, այս ճգնաժամի համատեքստում այս բարիքը պետք է վերադարձնել մեր պետությանն ու հանրությանը»։
Անշարժ գույքի շուկայի մի շարք մասնգետներ պնդեցին, որ Հայաստանում չկա և չի կարող լինել տուն, որը կարող է արժենալ 300 մլն դոլար․ «Հայաստանում նման արժեքի առանձնատուն չկա։ Գուցե շատ փնտրելու դեպքում գտնենք մինչև 10 մլն դոլար արժեցող, բայց դա հաստատ 300 մլն չէ։ Նման արժեքի տուն կարող ենք գտնել, եթե նախկին պաշտոնյաների տներից մեկում դրված լինի հավելյալ 290 մլն դոլար»,-ասաց անշարժ գույքի մասնագետ Գարեգին Սարգսյանը։
Մենք փորձեցինք նաև գտնել Վիկտոր Ենգիբարյանի նշած հոդվածը, որին հղում էր անում։ Նման հրապարակում մեզ չհաջողվեց գտնել։ Հայկական կամ արտասահմանյան որևէ լրատվամիջոցում չգտանք հրապարակում, որում խոսք գնար նախկին պաշտոնյաներից մեկի կողմից նման գույքի տիրապետման մասին։
Փորձեցինք կապ հաստատել նաև պատգամավոր Ենգիբարյանի հետ, որպեսզի պարզենք, թե որտեղից է վերցրել լուրը, սակայն մեր բոլոր փարձերն ապարդյուն էին։
Ըստ էության պատգամավոր Ենգիբարյանը հորինել է այս լուրը, որպեսզի հանրության մոտ արդարացնի պարգևավճարների այդքան քննադատված թեման։