Factor.am-ը գրում է․
Ռուսաստանում մոտ 100 լրագրողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է երկրի Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Ալեքսեյ Վոլինը․ հաղորդում է RBC-ն։
«Այսօրվա դրությամբ՝ մոտ հարյուր լրագրողի կորոնավիրուսային վարակի հաստատված ախտորոշում կա, մոտ 500-ն էլ գտնվում է կարանտինի և ինքնամեկուսացման մեջ»,- ասել է Վոլինը:
Ըստ նրա, վերջերս Մոսկվայում կորոնավիրուսով վարակված լրագրողի առաջին մահվան դեպքն է գրանցվել։
Հավելենք, որ վերջին տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը 52․763 է, իսկ մահվան դեպքերը 456-ն են։
Նյութի աղբյուր՝ https://factor.am/242814.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել