Պարոն Փաշինյան, Դուք բացարձակ չեք տիրապետում իրավիճակին, ավելին ասեմ՝ իրավիճակն այնպիսին չէ, ինչպիսին էր մեկ տարի առաջ, նույնիսկ երկու ամիս առաջ, Ձեզ ճիշտ չեն զեկուցում։
Երկու տարի առաջ՝ այս օրերին, երբ ես ու էլի մի քանի մարդ սկսեցինք Ձեզ քլնգել, բոլորը կա՛մ վախի, կա՛մ տոտալ էքստազի մեջ էին։ Իսկ այսօր համատարած հիասթափություն է, բնականաբար, քո ջուջուլակերների, զոմբիների, միամիտների ու նախկիններից աբիժնիկների շրջանում։ Քեզնից գոհ ու շնորհակալ են բացառապես այն շրջանակները, ովքեր անարժան ձևով պարգևավճարներ են ստանում։
Վերջում բարի խորհուրդս․ քանի որ չես կարողանում կատարել քո խոստումները, թիմդ էլ ինֆանտիլ ապիկարների հավաքածու է, անհապաղ գնիր ջրցան մեքենաներ ու զրահամեքենաներ։ Էդ ես չեմ հնարել, հնուց եկող ճշմարտություն ա․․․
Հ․Գ․ Սպիտակ վառված Նիվադ, խոզերիդ ֆերման, ձեռք բերած անշարժ գույքդ դեռ ծաղիկներն են, էդ ընդամենը լրագրողական համայնքն ա հիշեցնում անցյալդ, բա մի պահ պատկերացրու՝ ինչեր են ջրի երես դուրս գալու, երբ լուրջ ձյաձյաները սկսեն քեզնով ու քո անցյալով զբաղվել․․․