Մի քանի նկատառում աշխարհի կորոնավիրուսային տենդենցներից․
1. Աշխարհի ազդեցիկ երկրների կառավարությունները չեն վստահում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (այսուհետ՝ ԱՀԿ, WHO, ВОЗ): Ամենայն հավանականությամբ, շատ շուտով այդ կազմակերպության հետ տեղի կունենա այն, ինչ ժամանակին տեղի ունեցավ ՈւԵՖԱ և ՖԻՖԱ-ի հետ, երբ կոռուպցիոն (հիմնականում «ատկատներ») սկանդալների պատճառով հեռացվեցին, իսկ հետագայում դատվեցին այդ կազմակերպությունների ղեկավարներից շատերը (այդ թվում՝ Միշել Պլատինին)։
2. Կարանտինի երկարաձգելու հետ կապված՝ սկսվել է տնտեսական և առողջապական բլոկերի բացահայտ առճակատում:
3. Բժիշկների (այսինքն՝ առողջապահության ռեալ ներկայացուցիչների) և առողջապահության չինովնիկների պայքարն արդեն վեր է ածվում իսկական պատերազմի: Բժիշկների մեծ մասը (եթե ոչ բոլորը) օր ու գիշեր աշխատում են՝ պայքարելով մարդկանց կյանքի և առողջության համար, բայց դեմ են ապոկալիպտիկ պանիկաներին, իսկ առողջապահության չինովնիկները, որոնք հիմնականում վերոնշյալ ԱՀԿ-ի կրեատուրան են, ամեն գնով պանիկա են տարածում կոռոնավիրուսի շուրջ (օրինակ՝ «իրավիճակը դուրս է եկել կոնտրոլից», «դեռ 1-2 տարի այս վիճակն է լինելու», «Գնալով հիվանդների քանակը կկրկնապատկվի» և այլն): Այս առումով, ի դեպ, ռեալ բժիշկների և տնտեսական բլոկի ներկայացուցիչների շահերը համընկնում են:
Դե ինչ, շարունակենք հետևել...
Հ.Գ. Ի դեպ, Հայաստանը համաշխարհային տենդենցներից հետ չի մնում: