Չինաստանի Գույչժոու նահանգում 3-ամյա աղջիկը չի ճանաչել կորոնավիրուսի օջախ Ուհան քաղաքում երկար գործուղումից հետո տուն վերադարձած բժիշկ հորը՝ Վան Բենսյուեին, գրում է Online Peeps-ը։
Ըստ հաղորդման՝ Բենսյուեն մասնակցել է նոր կորոնավիրուսային վարակի բռնկման դեմ պայքարին և տանը չի եղել փետրվար ամսից: Ուհանում նրա խնամքի տակ եղել է 21 հիվանդ։ Լարված աշխատանքի երկու ամսվա ընթացքում 39-ամյա բուժեղբայրն ամբողջությամբ ճերմակել է։
Տուն վերադառնալով՝ բժիշկը կանչել է իր երեքամյա դստերը, որը մոտ չի գնացել ու տարակուսած հարցրել է. «Դու ո՞վ ես»։
Մի քանի րոպե է պահանջվել, որպեսզի երեխան հիշի սպիտակած հորն ու գրկի նրան։
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 407 439 է, մահացել է 165 073 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: