Բայց զգում ե՞ք, Նիկոլը հիմա էլ ավելի լավ ձև ա գտել իր քաղաքական ապիկարությունը ծածկադմփոց անելու համար: Ուրեմն էս մարդու վերջին երկու ջղաձգված լայվերի հիմնական մեսիջն էն էր, որ էլի ինքն ամենաարդարն ու անմեղն ա, իսկ մնացածն բոլորը car u naxand հիասթափվածներն են: Ժամանակին հեշտ էր, դաշտը բաժանել էր Սևերի ուր սպիտակների ու բոլոր ձախողումներում սևերն էին մեղավոր: Հիմա ամեն ինչ ավելի ա բարդացել ու հետևաբար մեծացել ա դրա մեղավորների շրջանակը: Էսօր արդեն Նիկոլը էդ «մեղավորներին» հիասթափված ա ասում ու պարզվում ա, որ բոլորն իրանից հիասթափված են` հոգևորականները, իրա հետ քայլածները, նախկինները, ներկաները, օլիգարխներն ու զինվորականները:
Ու Նիկոլը համառորեն չի ուզում հասկանա, որ նախ և առաջ իանից հիասթափված ա սովորական ժողովուրդը, օրինակ տաքսիստները, որովհետև էդ մարդկանց խոստացել ա առանց լիցենզիայի քշել ու չի արել, մանկավարժները, որոնց աշխատավարձը իբր բարձրացրել ա, ոստիկանները, որոնց սպայական պատիվը տրորել ա, թոշակառուները, որոնց թոշակը 10 տոկոսով ա բարձրացրել, իսկ իրա նախարարներինը 100 տոկոսով, վարորդները, որոնց խոստացել էր, որ արագաչափերն ու տեսախցիկները հանելու ա: Էս շարքը կարել ա երկար շարունակել, բայց էդ երբեք չի օգնելու սեփական սխալներն այլ վայրերում ման եկող մարդուն:
Վաղը Նիկոլը սկսելու ա մեղավորներ, դավաճաններ, հիասթափվածներ փնտրել իր սեփական շրջապատում ու վերջում պարզվելու ա, որ միակ «պիտանին ու չհիասթափվածը» ինքն ու Աննան են: Նենց, որ հարգելի «իմքայլականներ» մանրից դավաճանի պիտակը ձեզ ա հասնում ու վերջում Նիկոլը սաղիդ հերթով պիտակավորելու ա ու դատի, քանի շուտ ա գնացեք էդ մարդուն կաբինետից դուք հանեք, թե չէ հետո մարդասիրության հույս չունենաք մեզանից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել