Խոյ

Տաքարյուն Խոյն իր ընտրյալից նախևառաջ պահանջում է ասպետական վարք եւ պաշտամունք:

Քո էներգետիկ հոսքը ճիշտ կընկալի Խոյը, ինչպիսին որ դու ես:

Խելամիտ Կշեռքը կարող է սառեցնել քր կրակը և հանդարտեցնող ազդել ձեր միության վրա:

Խեցգետինը և Այծեղջյուրը ամբողջությամբ կընկնեն քո ազդեցության տակ և ինքնակամ կգան քո հետևից անգամ աշխարհի ծայրը:

Տանը հանգիստ մթնոլորտ կստեղծեն Ցուլը և Ձկները:

Հրաժարվիր քո առաջնորդության մտքից Առյուծի կամ Աղեղնավորի հետ միության դեպքում:

Ցուլ

Դու սեփականատեր ես բոլոր հարցերում, անգամ սիրո: Հարաբերություններում քեզ համար կարևոր են կարգապահությունն ու հավատարմությունը:

Ինքնակամ ենթարկվել քեզ համաձայն են Խոյը, Երկվորյակները, Առյուծը, Կարիճը և Ջրհոսը:

Խեցգետինը և Ձկները կարող են վառել քո մեջ իրական սերը:

Երկու Ցուլերին հեշտ չի լինի: Հարաբերությունները պահպանելու համար պետք է հարմարվել միմյանց:

Անհանգստություն են խոստանում հարաբերությունները Կույսի հետ: Դժվար կլինի դիմանալ նրա ղեկավարելու ցանկությանը:

Այծեղջյուրի անվճռականությունը հավասարակշռությունից կհանի: Նրա հետ պետք է պատրսատ լինել, որ ամեն հարց ինքդ ես լուծելու:

Երկվորյակներ

Քո պերճախոսությամբ կարող ես զրույցի բռնկվել ցանկացածի հետ, իսկ հետո աննկատ հմայել նրան:

Կապը հաջող կլինի Խոյի, Առյուծի, Կույսի և Աղեղնավորի հետ: Նրանք ընդունակ են քեզ ժամերով լսելու և հիանալու քո խոսքով՝ ստանալով իրական հաճույք:

Երկու Երկվորյակն արդեն ամբողջ հարեմ է: Դուք արժանի եք միմյանց՝ ազատասեր, քմահաճ, փոփոխական: Ներդաշնակություն հնարավոր է այն դեպքում, երբ դուք կսկսեք լսել միմյանց: Այսպիսի իրավիճակ է սպասվում նաև Ձկների հետ միության դեպքում: Այստեղ փոխըմբռնումը զգացմունքային մակարդակի վրա է, սակայն խելամիտ որոշումներն ընդունելը շատ դժվար է:

Սիրային հարաբերությունները Կշեռքի և Ջրհոսի հետ ձևավորվում են հեշտ, սակայն ժամանակի ընթացքում կա վտանգ փոխադարձ պահանջների:

Խեցգետին

Անմատչելի սառնության դիմակի տակ թաքնված է կրքերի հրաբուխ:

Լավ զույգ է քո համար՝ Ցուլը, Կույսը, Կշեռքը, Աղեղնավորը և հատկապես Այծեղջյուրը: Այսպիսի տղամարդու կողքին դու քեզ ցանկալի կզգաս:

Կասկածները հանգիստ չեն տալիս՝ սիրում է, չի սիրում, դուր է գալիս, դուր չի գալիս այն, ինչ որ անում ես: Դա կարող է պատճառ հանդիսանալ բաժանման Կարիճի և Ձկների հետ: Ամուսնությունը Խոյի և Ջրհոսի հետ երկար չի տևի:

Խեցգետինը հիանալի սիրեկան է: Ցավոք, այդ տղամարդը չի կարող քեզ համար ամուսին լինել:

Առյուծ

Առյուծը աստղագուշակի կենտրոնական նշանն է: Իզուր չէ, որ ամբողջ կյանքումդ քեզ կենտրոնում ես զգում:

Առյուծի հետ ամուսնությունը հիանալի է: Դուք ամբողջ կյանքում ցուցադրելու եք շրջապատին, թե որքան մեծ է ձեր սերը:

Դու կողողվես հաճոյախոսություններով, եթե կյանքդ կապես Երկվորյակների, Կշեռքի, Ցուլի կամ Ջրհոսի հետ: Այս տղամարդիկ հասկանում են, թե որքան կարևոր են քեզ համար ուշադրությունն ու նվերները:

Քո տարերքի կրակը ժամանակի ընթացքում կմարի Խեցգետնի, Կարիճի և Ձկների սառը ջրի պատճառով: Կրակի նշակի Խոյը և Աղեղնավորը քեզ համար կլինեն ակտիվ կողակիցներ, սակայն նրանց զսպվածության բացակայությունն ու խայթոցները կհանգեցնեն վեճերի:

Կույս

Այն աղջիկները, որոնք ծնվել են այս նշանի տակ՝ աներևակայելի գրավիչ են և հմայիչ:
Կրակոտ սեր է քեզ սպասվում Խոյի, Աղեղնավորի և Երկվորյակների հետ: Լավ հոգևոր կապ կստեղծվի Խեցգետնի և Կարիճի հետ: Ուժեղ զգացմունքներ հնարավոր են Ձկների հետ:

Ավելի հեշտ կլինի լեզու գտնել Կույսի հետ: Ճիշտ է, ուժեղ կիրք այս սիրավեպում սպասել պետք չէ, սակայն երկու կողմին էլ ձեռնտու կլինեն հարգալից, հարթ հարաբերությունները:

Քեզ համար դժվար կլինի ներխուժել Առյուծի կամ Կշեռքի ներքին աշխարհ, առավել ևս ապրել այսպիսի տղամարդու հետ:

Դժվար է հասկանալ և ընդունել զուգակցի դերում Ցուլին կամ Այծեղջյուրին, սակայն կարող եք բաժանել ազդեցության ոլորտները, այսինքն նախօրոք պայմանավորվել համատեղ կյանքի կանոնները: Այս դեպքում հարաբերությունները երկար կտևեն:

Կշեռք

«Ոչ մի օր առանց սիրո»․ սա է Կշեռքի կարգախոսը: Կա սեր՝ կա ապրելու ձգտում:

Իրական ներդաշնակություն է սպասվում Խեցգետնի և Այծեղջյուրի հետ: Հենց այս կենդանակերպի ներկայացուցիչների հետ է հնարավոր երկարատև հուսալի ամուսնություն: Կրակոտ կիրք է խոստանում կապը Խոյի հետ:

Քեզ հաճելի է Առյուծի կամ Աղեղնավորի հետ, այն դեպքում, եթե ինքդ ես ցանկանում պահպանել այդ հարաբերությունները:

Երկվորյակները և Ջրհոսը քեզ հանգիստ չեն թողնի: Ձեզ հետաքրքիր է միասին, բայց դուք հաճախ եք վիճում, այնպես որ այս դեպքում պետք չէ հուսալ երկարատև հարաբերությունների:

Կույսը և Կարիճը Ձեզ համար հրապուրիչ են , բայց ոչ հասանելի:

Կարիճ

Դու շատ ընտրողական ես քո կապվածություններում: Ընկերական հարաբերություններ պահպանում ես շատերի, բայց ընկերություն ես անում քչերի հետ: Դինամիկ և կրքոտ, գրավիչ ինչպես մագնիսը: Բայց, չնայած այս ամենին, կարող ես ունենալ հրաշալի ընտանիք, եթե որոշես ամուսնանալ: Կարիճը չի սիրում թեթև սիրախաղ, նա տրվում է ամեն սիրավեպին ամբողջ հոգով և սրտով: Նրանք ենթագիտակցորեն զգում են կեղծ ու իրական զգացմունքները, հետևաբար հազվադեպ են սխալ ընտրություն կատարում զուգընկեր ընտրելիս: Տղամարդ Կարիճները սովորաբար սիրում են իրենց ընտանիքը, սակայն կարող են լինել համառ և էգոիստ: Եթե դուք տվել եք ձեր սիրտը կարիճին, ապա ԻՄԱՑԵՔ, որ նրանք չեն սիրում կիսվել իրենց մտքերով, խանդոտ սեփականատերեր են:

Վատ չեն դասավորվի հարաբերությունները Ցուլի և Կշեռքի հետ:
Առյուծը և Ջրհոսը կնվազեցնեն քո ինքնասիրությունը: Նրանց հետ հաճելի է դուրս գալ մարդկանց շրջապատ:

Ձկները ոչ հարմար տարբերակ է քեզ համար: Սակայն եթե դու դառնաս ավելի նրբանկատ և հանդուրժող, Ձկները քեզ համար կդառնան լավ զույգ:

Հանդիպումը Կարիճի հետ խոստանում է կրքոտ սեր և ոչ պակաս կրքոտ խանդ: Խեցգետնի հետ հավանական են բախումներ: Դու գործում ես բացահայտ, իսկ Խեցգետինը՝ խորամանկորեն:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել