«Նայելով ետ՝ ապրածիս, հիշում եմ մի ծեր մարդու պատմություն, ով իր մահվան մահճին պատմում էր, որ իր կյանքը լի էր դժվարություններով, որոնց մեծ մասը երբեք չի պատահել»,- Ուինսթոն Չերչիլ:
Սթրեսը մեր քաոսային ժամանակակից կյանքի անխուսափելի ուղեկիցն է: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ մենք չենք կարող թուլացնել անհանգստութունը կամ նույնիսկ լիովին ազատվել բացասականից: Եվ թող այս հարցում ձեզ օգնեն հայտնի մարդկանց իմաստուն խոսքերը: Նրանք ոգեշնչում են ավելի ուշադիր նայել ինքներդ ձեզ և վերականգնել հավատը, որ կյանքը հրաշք է։
1. «Սթրեսի պատճառն այն է, որ դուք «այստեղ եք» և ցանկանում եք «այնտեղ լինել». դուք ներկայի մեջ եք և ցանկանում եք լինել ապագայում» (Էխարտ Թոլ):
2. «Ծայրահեղ սթրեսի կամ դժբախտության ժամանակ գլխով խրվեք աշխատանքի մեջ: Ուղղեք ձեր զայրույթը լավ ուղղությամբ» (Լի Այկոկա):
3. «Լարվածությունն այն է, ինչ կարծում եք, որ պետք է լինեք: Հանգստությունն այն է, թե ով եք դուք» (չինական ասացվածք):
4. «Սթրեսի դեմ ամենաուժեղ զենքը մեր ունակությունն է՝ մի միտքը գերադասել մյուսից» (Ուիլյամ Ջեյմս):
5. «Հիշեք, որ սթրեսը կախված չէ ձեր պետի, երեխաների, ամուսնու վարքից, խցանումներից, առողջական խնդիրներից կամ այլ հանգամանքներից: Դա գալիս է ձեր մտքերից, թե ինչ է կատարվում ձեր կյանքում » (Էնդրյու Բերնշտեյն):
6. «Մի փչացրեք այն, ինչ ունեք՝ ցանկանալով այն, ինչ չունեք. հիշեք, որ այն, ինչ հիմա ունեք, ժամանակին այն էր, ինչի համար միայն կարող էիք երազել» (Էպիկուրոս):
7. «Երբ մենք ցանկանում ենք կյանքն առանց դժվարությունների, այն հիշեցնում է մեզ, որ կաղնիները ուժեղանում են քամիների շնորհիվ, և ալմաստները ձևավորվում են հսկայական ճնշման տակ» (Պիտեր Մարշալ):
8. «Եթե ինչ-որ բան դուր չի գալիս, փոխեք այն: Եթե չեք կարող այն փոխել, փոխեք ձեր վերաբերմունքը: Միայն մի բողոքեք» (Մայա Անջելոու):
9. «Միշտ չէ, որ կարող եք վերահսկել այն, ինչ դրսում է, բայց միշտ կարող եք վերահսկել ձեր ներսում եղածը» (Ուեյն Դայեր):
10. «Եթե խաղաղություն չես գտնում քո մեջ, ուրեմն անօգուտ է փնտրել այն ուրիշ տեղ» (Ֆրանսուա դե Լարոշֆուկո):
11. «Մի բանի վրա աշխատել, որը մեզ չի հետաքրքրում, կոչվում է սթրես: Աշխատել այն բանի վրա, ինչ սիրում ենք, կոչվում է կիրք» (Սիմոն Սինեկ):
12. «Ինձանից է կախված, թե ինչպես կպատասխանեմ կյանքի անհաջող հանգամանքներին, արդյո՞ք ես դրանք կընկալեմ որպես իմ գլխին անեծք, թե՞ ինչ-որ բան փոխելու հնարավորություն (և եթե ես բավարար լավատեսություն չունեմ, քանի որ ես ինձ շատ եմ խղճում, կարող եմ գոնե փորձել փոխել աշխարհհայացքս): Ես կարող եմ ընտրել այն բառերը և տոնայնությունը, որոնք ես օգտագործում եմ մարդկանց հետ շփվելիս: Բայց ամենակարևորն այն է, որ ես ինքս եմ ընտրում իմ մտքերը» (Էլիզաբեթ Գիլբերտ):
13. «Երբ սթրես կզգաք, ինքներդ ձեզ մի հարց տվեք. 5 տարի հետո դա նշանակություն կունենա՞: Եթե այդպես է, ինչ-որ բան արեք: Եթե ոչ, ուրեմն բաց թողեք» (Եկատերինա Պուլսիֆեր):
14. «Ոչինչ հավերժ չի մնա այս դաժան աշխարհում, նույնիսկ մեր խնդիրները» (Չարլի Չապլին):
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։