Galatv.am-ը գրում է.

Ռուսաստանում գործող ՀՀ դեսպանատունը ակտիվորեն զբաղվում է Նոր Մոսկվայում ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով: Այս մասինԳԱԼԱ-ին փոխանցեցին ՀՀ դեսպանատնից: Ռուսաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցի պահին ասաց, որ ինքը գնում է հանդիպման ՌԴ գլխավոր քննչական վարչություն:

«Հենց հիմա այդ գործով մենք գնում ենք հանդիպման: Գլխավոր քննչական վարչություն ենք գնում հերթական հանդիպման, աշխատում ենք բոլորի հետ, Հրաչյայի հետ էլ հանդիպել պլանավորել ենք այսօր, ամեն դեպքում՝ աշխատում ենք, որ անպայման հանդիպենք»,-վստահեցրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը:

Նա նաեւ նշեց, որ Հրաչյա Հարությունյանի մասին դեսպանատունը հոգացել է, որ նա որեւէ խնդիր չունենա՝ ո´չ իրավական, եւ ո´չ էլ հոգեբանական եւ որ անհրաժեշտ օգնություն ցուցաբերվի նրան:

ԳԱԼԱ-ն հարցրեց նաեւ ՝ ինչպիսի՞ն է ՀՀ դեսպանատան պաշտոնական գնահատականը այն փաստին, որ Հրաչյա Հարությունյանին հիվանդանոցից դատարան են տեղափոխել ոչ պատշաճ տեսքով: 

«Մեծ նշանակություն է տրվել այդ փաստին, այստեղ բոլորը վրդովված են, որ Հ. Հարությունյանին դատարան են տարել ոչ պատշաճ հագուստով: Հասկանալի է, որ դա պատիվ չի բերում ոչ մեկին՝ ո´չ դատարանին, ո´չ Հրաչյա Հարությունյանին...»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել