Վարկային միջոցառումներին առհասարակ իմաստ չեմ տեսնում անդրադառնալու, քանի որ դա չի կարող համարվել աջակցություն բիզնեսին ստեղծված իրավիճակում, բացի այդ, գումարները հետ են վերադարձվելու և տրամադրվելուց հետո փաստացի չեն շրջանառվելու: Անդրադառնամ մնացածին:
Միջոցառում 5-ով տրամադրվել է 1 միլիարդ 300 միլիոն ՀՀ դրամ 8340 տնտեսվարողի: Առաջին հայացքից այս մեծ թիվը, եթե բաժանում ենք կազմակերպությունների վրա, ստացվում է յուրաքանչյուրին մոտ 155 800 ՀՀ դրամ:
Միջոցառում 4-ով մինչև 14 տարեկան երեխա ունեցող 964 ծնողներին տրամադրվել է 100 միլիոն ՀՀ դրամ, այսինքն՝ յուրաքանչյուրին՝ 103 000 ՀՀ դրամ:
Միջոցառում 6-ով 6723 քաղաքացու տրամադրվել է 457 միլիոն ՀՀ դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացու՝ մոտ 67 000 ՀՀ դրամ:
Միջոցառում 7-ով 7026 հղի կանանց տրամադրվել է յուրաքաչյուրին 100 000 ՀՀ դրամ:
Միջոցառում 8-ով ամենաշատը տուժած ոլորտների 63 014 աշխատակիցների տրամադրվել է 4 միլիարդ 615 մլն ՀՀ դրամ՝ յուրաքանչյուրին, եթե համարենք, որ նույն չափով է բաշխվելու, լավագույն դեպքում ստացվում է մոտ 73 200 ՀՀ դրամ:
Միջոցառում 9-ով 19457 մարդու տրամադրվել է 515 միլիոն ՀՀ դրամ, յուրաքանչյուրին՝ 26 500 ՀՀ դրամ:
Միջոցառում 10-ին դեռևս չեմ կարող անդրադառնալ, քանի որ փաստացի չնշվեց, թե ինչքան գումար է տրամադրվել:
Միջոցառում 11, 12-ը՝ էլէներգիայի և գազի վարձավճարների 30 կամ 50 տոկոսի փոխհատուցումը երևի թե միակ քիչ թե շատ տրամաբանական միջոցառումներն են, որոնք արվել են կառավարության կողմից:
Եվ վերջում, ամենախոցելի խավերից մեկին՝ նպաստառու ընտանիքներին, տրամադրվել է ընդամենը 14 100 ՀՀ դրամ յուրաքանչյուրին:
Թվերն ամբողջացրած ասելով ստեղծվում է տպավորություն, թե միլիարդավոր դրամի աջակցություն է տրամադրվել բիզնեսին և բնակչությունը: Համեմատելու համար, թե ինչ չափով է աջակցություն տրամադրվել բնակչությանը, բավարար է նայել 2019 թվականին պետական կառույցներին, այն էլ՝ ոչ բոլոր, տրամադրած պարգևավճարների չափը, որը կազմել է մոտ 15 միլիարդ ՀՀ դրամ, իսկ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման համար միջոցառումներով տրամադրած գումարը (վարկերը չեմ ներառում, քանի որ դրանք վերադարձվելու են) կազմում է ընդամենը 6 միլիարդ 315 միլիոն ՀՀ դրամ:
Ստացվում է, որ իշխանությունը 2019-ի պարգևավճարների համար հատկացրել է զգալի չափով ավել գումար, քան ամբողջ բնակչությանը կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար:
Հ.Գ. Նշեմ, որ այս բոլոր հաշվարկները դեռևս լավատեսական մոտեցմամբ են այսքան ստացվում, այսինքն, եթե բաժանում ենք տրամադրած գումարը շահառուների թվաքանակի վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.heqimyan.3/posts/2977274898996729
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել