Հարևանի հարսն էր զանգել, հարգելի պարետ ու քաղաքապետ: Ապրիլի 17-ից Վրաստանի ողջ տարածքում արգելվել է ավտոմեքենաների և մասնավոր այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Միայն առաքիչներին է թույլատրվում: Հա, մեկ էլ ցանկի մեջ ձիերը ներառված չեն, տեսանյութի շուստրի վրացին հենց ձիով էլ երթևեկում ա:
Երթուղայինները հենց արտակարգ դրություն հայտարարելիս էին արգելվել, ոչ թե մեզ պես 15 օր անց:
Սա ինչի՞ եմ ասում։ Երեկ Երևանի փողոցներում խցանումներ էին: ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ առաջին ժամկետի ավարտին չվերացած հանգամանքների առիթով արտակարգ դրությունը 1 ամսով երկարացրած երկրի փողոցներում խցանումներ են․․․
Վրաստան՝ 385 վարակված, 3 մահ:
Հայաստան՝ 1248 վարակված, 20 մահ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել