Shantnews.am-ը գրում է․
Չինաստանում խոշոր ձեռնարկություններն ամբողջովին վերսկսել են իրենց աշխատանքը կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողված ջանքերից հետո: Այս մասին ապրիլի 17-ին հայտարարել է Չինաստանի պետական վիճակագրական ծառայության ներկայացուցիչ Մաո Շենյունը:
«Ինչ վերաբերում է փոքր և միջին առևտրային կազմակերպություններին, ապա նրանց վիճակը նույնպես լավ է, քան կարելի էր ակնկալել. այնտեղ այդ ցուցանիշը գերազանցում է 80% -ը»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Առայժմ ընկերությունները կանգնած են պատվերների քանակի կրճատման խնդրի առաջ և բավարար քանակությամբ պահանջարկ չունեն: Տնտեսական ծանր իրավիճակի հետ կապված՝ իշխանությունները մտադիր են արտադրողների համար մշակել աջակցության ծրագրեր՝ հարկերի և պետական տուրքերի իջեցում, ասել է Շենյունը:
Բացի դրանից՝ իշխանությունները նկատում են նաև «շատ կարևոր դժվարություններ» զբաղվածության ոլորտում, հատկապես համաճարակի աճող բացասական հետևանքների ֆոնին: Առավել խոցելի են գյուղական սեզոնային աշխատողները և համալսարանի շրջանավարտները:
Միևնույն ժամանակ, Չինաստանը հաջողությամբ հաղթահարում է այս խնդիրը, ավելացրել է Շենյունը: Այսպիսով, մարտ ամսվա ընթացքում գործազրկության մակարդակը երկրում կազմել է 5,9% ՝ փետրվար ամսվա համեմատ նվազելով 0.3% -ով: