Հրաչյա Հարությունյանը լուրջ կոտրվածքներ ունի168.am-ը գրում է.

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ Հրաչյա Հարությունյանի հարազատները հայտարարեցին, թե պետական մարմիններից որևէ ներկայացուցիչ այս օրերին չի այցելել իրենց, որևէ մեկը չի խոսել իրենց հետ: 168.am-ի հարցին, թե պետությունից ի՞նչ քայլեր եք ակնկալում, Հրաչյա Հարությունյանի եղբոր որդին՝ Արթուր Հարությունյանը պատասխանեց. «Առաջինը՝ չպետք է թողնեն՝ իրենց երկրի քաղաքացուն ոտնհարեն: Ինձ ոչինչ չի հետաքրքրում: Եթե մեղավոր է, պատիժը թող կրի՝ խնդիր չկա: Ուղղակի նախ ինքը պիտի ապաքինվի, առողջանա, գիտակցի՝ ինչ է եղել, որպեսզի կարողանա պատմել, բացատրել իրավիճակը: Ի վերջո, կարողանա ինքն իրեն արդարեցնել: Ինքն ի վիճակի չէ ոչ մի բանի»: Նա մեզ հետ զրույցում հայտարարեց, թե ստույգ տեղեկություններ ունի այն մասին, որ Հրաչյա Հարությունյանի մոտ լուրջ կոտրվածքներ կան: «Ունեմ ստույգ ինֆորմացիա, որ ինքն ունի կրծքավանդակի սալջարդ, ունի ոտքի լուրջ վնասվածք...»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել