Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ ապրիլի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանութան Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 26 փողոցի 64 տանը բերանքսիվայր տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը ՝ վաժնի պետ Խորեն Ֆարխոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նշված տան բնակիչ, 62-ամյա Արամայիս Ա.-ի դին:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Հ.Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ նունն քննչական բաժնի ավագ քննիչ Գևորգ Բալդրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավարության աստիճանը, դեպքի վյար են ժամանել նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել