Արևելյան հորոսկոպի համաձայան, կանայք, որոնք կարող են տղամարդկանց ճակատագրեր փոխել, ծնվում են մի քանի հովանավոր կենդանիների նշանների տակ։ Նրանք բացարձակ տարբեր են, նման չեն միմյանց և նրանցից յուրաքանչյուրն ազդեցության իր մեթոդներն ու գաղտնիքներն ունի։

Շուն

Նա ընտրում է իր տղամարդուն ոչ թե ինչ-որ արժանիքների համար, նա չի փնտրում լավագույնին, գլխավոր Շան համար հուզական կապն է։ Նա նպատակասլաց է և չի սիրում ի ցույց դնել իր ջանքերը։ Ավելի շուտ նա ամեն բան կանի, որ տղամարդը մտածի, թե ամեն բան հենց իր ջանքերի շնորհիվ է տեղի ունեցել։ Հավատարմությունը, հոգատարությունն առաջին տեղում են նրանց հարաբերություններում։ Շան հետ տղամարդն իրեն լավ է զգում, նա ուզում է աշխատել, վաստակել և ոչ մի դեպքում հուսախաբ չանել։

Կապիկ

Խորամանկ և հաշվենկատ Կապիկի համար տղամարդու հոգեբանությունը պարզ և հասկանալի բան է։ Նա հեշտությամբ խաղում է տղամարդու թուլությունների վրա և երբեք չի պարտվում։ Կապիկի համար գոյություն չունի «անհնարին» բառը։ Նրա հետ կարելի է մի ամբողջ կյանք ապրել և այդպես էլ չիմանալ նրա մտքերն ու մտադրությունները։ Իսկ նա ինքն աննկատ փոխում է տղամարդու աշխարհը, և մի որոշ ժամանակ անց տղամարդը սկսում է խոսել նրա բառերով և կառուցում է կյանքը նրա ցանկություններին և քմահաճույքներին ենթարկվելով։ Կապիկը ոգեշնչման անսպառ աղբյուր է։ Նրա հետ շփումը նոր գաղափարների և արարքների է դրդում։

Օձ

Օձի ամեն մի շարժման մեջ զգացմունքայնություն ու նրբագեղություն է։ Օձին չի բավարարում սովորական կյանքը, նա շքեղություն է ուզում և նրա պահանջներն իր հնարավորություններից առաջ են ընկնում։ Հենց այդ պատճառով նրան այնպիսի տղամարդ է պետք, որը կյանքի կկոչի նրա երազանքներն ու քմահաճույքները։ Փոխարենը տղամարդը հնարավորություն կունենա ոգեշնչվել նրա գեղեցկությամբ, գրավչությամբ և հմուտ շողոքորթությամբ։ Օձին հուսախաբ չանելու համար տղամարդը շատ բանի է պատրաստ, որպեսզի ապացուցի, որ արժանի է լինել նրա կողքին։ Փոխարենը օձը հոգատարություն և խնամք կնվիրի, նվիրված և նուրբ կսիրի նրան և աննկատ կփոխի իր տղամարդու սովորություններն ու հայացքները, նրա ճակատագիրը։

Առնետ

Նա սադրիչ է , դերասանուհի և հմուտ ռեժիսոր, որը առաջին հանդիպման ժամանակ կլինի նուրբ և ենթարկվող, հեշտությամբ կենթարկվի տղամարդու քմահաճույքներին։ Թվում է, թե աշխարհում չկա մեկ ուրիշ կին, որն այդպես կհասկանա իրեն, ինչպես նուրբ Առնետն է։ Եվ երբ սերը հասնում է իր գագաթնակետին, այդ ժամանակ նուրբ գեղեցկուհին ցույց է տալիս իր ատամները։ Նա տեսարաններ ու հիստերիաներ չի սարքում, նա միայն հուսահատ շարժում է գլուխը, ցույց տալով, թե որքան դժբախտ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել