Pastinfo.am-ը գրում է․

Սոցիալական աջակցության 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուների ցանկը կընդարձակվի: Համապատասխան որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ասաց, որ 8-րդ միջոցառմամբ, որտեղ ամրագրված էին տուժած ոլորտների աշխատակիցները, ավելացնում են նաև երթուղային տրասնպորտը, մասնավոր մանկապարտեզները, սպորտի բնագավառում գործունեությունը սպորտային ակումբներ, լողավազաններ և զվարճությունների ու հանգստի կազմակերպման այլ գործունեություն. «Այսինքն այս ոլորտներում գրանցված աշխատողները ևս կարող են դիմել 8-րդ ծրագրի համար: Ընդարձակում ենք նաև 9-րդ միջոցառման շրջանակը, որտեղ սահմանում ենք, որ ընտանիքը միջոցառման շահառու կարող է հանդիսանալ նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև երք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում»,-ասաց Զարուհի Բաթոյանը:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն էլ մանրամասնեց զվարճությունների և հանգստի կազմակերպման ոլորտն իր մեջ ներառում է էքստրեմալ տուրիզմի ոլորտը, ինչպես նաև բիլիարդ, սեղանի թենիս, բոուլինգ, նմանատիպ խաղերի կազմակերպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել