Կարեն Անդրեասյանի նամակն ընդունվել է ՌԴ օմբուդսմենի կողմիցYerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինինը դեռևս չի պատասխանել Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի նամակին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի  իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը:

Սակայն նրա խոսքով`  պաշտպանի աշխատակազմի Ռուսաստանի ներկայացուցիչն իրենց տեղեկացրել է, որ այն ընդունվել է ՌԴ օմբուդսմենի կողմից   և մոտ ժամանակներս նամակին պատասխան կտրվի:

Հիշեցնենք, որ երեկ Կարեն Անդրեասյանը  պաշտոնապես դիմել էր իր Ռուսաստանի գործընկերոջը ՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: 

Պաշտպանը խնդրել էր Լուկինին ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ու վերջինիս` նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել