1in.am-ը գրում է.

Գերմանական Tages anzeiger պարբերականում Նատալի Զասինե-Հաուփթմանը պատմում է ֆրանսիացի լրագրող Աննիկ Կոժանի «Քադաֆիի հարեմի զոհը» վերնագրով գրքի մասին: Նրանում հաստատվում է, որ Լիբիական ջամահիրիայի առաջնորդ Մուհամմադ Քադաֆին, ով դեմ էր բազմակնությանն ու բարձրացրել էր ամուսնության տարիքը՝ հասցնելով 20 տարեկանի, սեփական հարեմ է ունեցել՝ կազմված սեքս ստրկուհիներից: Կոժանը, ով անհրաժեշտ տեղեկատվության հավաքման համար Լիբիա էր մեկնել, հայտնել է, որ սոսկալի իրադարձությունները վերապրած կանանցից միայն մի քանիսն են համաձայնել խոսել: 

Մասնավորապես, գրքում պատմվում է Սորայա անունով աղջկա մասին:15 տարեկան էր, երբ նրան հանձնարարել են Քադաֆիին ծաղկեփունջ տանել իր դպրոցում տոնական արարողության ժամանակ: Քադաֆին ընդունել է նվերը, որից հետո ձեռքը դրել է աղջկա գլխին, որը, ինչպես պարզվել է, պայմանական նշան է և նշանակում է, որ դպրոցականն իրեն դուր է եկել, և նա պետք է դառնա իրենը: Սորայան հիշում է, որ այդ օրն իր կյանքն ավարտվեց: Այն, ինչի միջով աղջիկն անցել է հետագայում, ուղղակի ցնցող է: 

«Քադաֆիի հարեմում բոլոր աղջիկներին հատուկ պատրաստել են և տվել առաջնորդին, որպեսզի նա կարողանա նրանց բռնաբարել ու նվաստացնել: Հաճախ հանուն դրա ստրկուհիներին հարբեցնում էին թմրանյութերով կամ ալկոհոլով: Քադաֆին անձամբ, Սորայայի հիշողություններով, մշտապես գտնվել է թմրանյութերի ազդեցության ներքո»: 

Հարեմի կանանց մեծ մասը նախընտրում է լռել՝ մտավախություն ունենալով մեղադրվել մարմնավաճառության մեջ, ինչը ենթակա է մահապատժի: Սորայան պատմում է, որ նախկին սեքս ստրկուհիներից, որպես կանոն, երես են թեքում բոլոր մտերիմները: Նրանց մեծ մասը հեղափոխությունից հետո գնացել են արտերկիր, որտեղ կամ կզբաղվեն մարմնավաճառությամբ, կամ կամուսնանան ու կլռեն, թե ինչ է իրենց հետ կատարվել: 

Գրքում պատմվում է նաև այն մասին, որ կին թիկնապահները իրականում այլ գործառույթներ են կատարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել