News.am-ը գրում է․

«Օֆշորի» գործով որպես մեղադրյալ ներգրավված Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. գործն արհեստական եւ շինծու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանը։

«Արհեստական ու շինծու գործ է, անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում։ Այն չեղած հիմքերով ու փաստական տվյալներով քրեական հետապնդում է Կճոյանի նկատմամբ։ Բնականաբար, Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել եւ մանրամասն ցուցմունքներ է տվել, որ թող ստուգեն, որովհետեւ առանց ստուգման, առանց որպես վկա հարցաքննելու մեղադրանք են առաջադրել։ Հենց այս պահին էլ ցուցմունք է տալիս»։

Փաստաբանն ասաց, որ մեղադրանքն առաջադրվել է 2 օր առաջ, իրենց համար անսպասելի էր, որ մեղադրանք կառաջադրվի։

«Այսքան տարի իմ գործունեությամբ եղել եմ ընդդիմադիր դաշտում եւ իմ նպատակն է եղել՝ իրավական համակարգը տվյալ քաղաքական, տնտեսական հարկադրանքից հեռու լինի եւ բազմակողմանի, օբյեկտիվ քննության արդյունքում մարդու անմեղությունը պարզվի։ Ես մեծ ցավ եմ ապրում, քանի որ այս գործելաոճը բնորոշ էր նախորդ իշխանությանը»,- ասաց Հովիկ Արսենյանը։

Հարցին՝ արդյոք գործի հիմքում այլ ցուցմունքներ կա՞ն, նա ասաց, որ պաշտպանական կողմը չի տիրապետում նման տեղեկության։

Նա հայտնեց, որ այս պահին տուժող կողմից ցուցմունք չկա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել