Բախտի բերմամբ (հա, հենց բախտի բերմամբ, ոչ թե խելքի, արիության կամ որեւէ այլ արժանիքի) դուք դարձել եք իշանություն մի երկրում, որտեղ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ է։ Ու դուք ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ հարգանքով խոսել կաթողիկոսի «գահի» մասին։
Ինձ չի հետաքրքրում, թե դուք՝ մարգինալներդ, ինչ դավանանք ունեք։ Քանի դեռ վերջնականապես չեք հեռացել իրականությունից ու հասարակությունից, լավ կլինի՝ ինքներդ սովորեք հարգանքով խոսել անձնապես ինձ եւ հայերի մեծամասնության համար սուրբ գահի մասին։
Եթե ինքներդ չսովորեք, ապա շատ մարդիկ պատրաստ կլինեն ձեզ դա սովորեցնել ամենատարբեր մեթոդներով։ Ու վստահեցնում եմ՝ բախտներդ կբերի, եթե դա լինի ընտրություններին տված ձայների միջոցով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hmamij/posts/10215933679514970
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել