Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է ապրիլի 14-ի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների, մահացածների և արված տեստերի թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ։

Ըստ այդ տեղեկությունների՝ մեկ օրվա մեջ իրականացված 33.070 տեստից 4062-ը դրական են եղել և նրանց մոտ կորոնավիրուս է հաստատվել։ 842 հիվանդ առողջացել է։

Մեկ օրում Թուրքիայում կորոնավիրուսից մահացության 107 դեպք է գրանցվել։ Այսպիսով ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսից մահացածների թիվը 1403 հոգի է։

Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան նշել է, որ համավարակի տարածման չորորդ շաբաթում նկատելի է աճի տեմպերի դանդաղում և նոր դեպքերը գնալով նվազելու միտում ունեն։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել