«Ինչ վերաբերում է առողջացմանը և հետագայում կրկնակի վարակմանը, ապա ես կարծում եմ, որ մենք այդ հարցի պատասխանը չունենք։ Դեռ հայտնի չէ»,- ասել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի գործադիր տնօրեն Մայք Ռայանը։
Մինչդեռ ԱՀԿ-ի՝ Covid-19-ի գծով առաջատար գիտաշխատող Մարիա վան Կերխոուվը պատմել է, որ Շանհայում հիվանդների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց մի մասի մոտ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո «հակամարմիններ չեն հայտնաբերվում», իսկ ոմանց մոտ հայտնաբերվում են, այն էլ՝ մեծ քանակությամբ:
«Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ դեր ունեն հակամարմիններն դիմադրողականության ձևավորման տեսանկյունից»,- ասել է նա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 925 190 դեպք, 119 701-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 447 833 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել