Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում միանալ Ապրիլի 24-յան այս գաղափարին և անգամ արտակարգ պայմաններում մեր բողոքի ձայնը լսելի դարձնել համայն աշխարհին
նդրում եմ տարածել):

Ըստ էության, երկրում ստեղծած իրավիճակը վկայում է այն մասին, որ ապրիլի 24-ին նույնպես մեկուսացած ենք լինելու, ու ամենամյա զանգվածային երթեր դեպի Ծիծեռնակաբերդ այս տարի չենք ունենալու։ 55 տարվա ընթացքում միայն այս ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքը դատարկ կլինի։ Անշուշտ, պետք է պահպանել կարանտինի պայմանները։ Մեզնից յուրաքանչյուրն իր 105-ամյա ցավն ու բողոքը կարող է արտահայտել յուրաքանչյուրիս մեր պատշգամբում մի ժապավեն կախելով ՝ «Հիշում և պահանջում ենք» գրությամբ, կամ առաջարկում եմ 23-ի երեկոյան՝ ժամ 23:00-ին, բացել պատուհանները և լապտերներով, մոմերով, ջահերով, կրակայրիչներով, ով և ինչպես կարող է, ֆլեշմոբ անել։ Պապս, ով գաղթել էր Ղարսից 1915-ին, կասեր. «Բզի գլխին բռունցով չես խփի։

«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է». Չարենց:

#Արյունը_ջուր_չի_դառնում
#Հիշում_և_պահանջում_ենք
#April_24_105

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել