Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հայությունյանը գրել է, որ գիշերը Երևանում կրակոցներ են հնչել. «Այսօր՝ ժամը 02:30-ի սահմաններում, կրակել են Օրբելի փողոցում գտնվող սիրված դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ։ Բնակարանը գտնվում է 5-րդ հարկում։ Կրակոցից կոտրվել են բնակարանի պատուհանները։ Բարեբախտաբար, վիրավորներ չկան»:

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Ապրիլի 14-ին՝ ժամը 1:42-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ կրակել են իր տան պատաուհանի վրա, փամփուշտը մտել է ներս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1:20-ին անհայտ անձը անհայտ զենքով մեկ անգամ կրակել է նշված հասցեի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը վնասել է պատշգամբի ապակին, դիպել ննջարանի պատին և ընկել մահճակալի վրա: Նշանակվել են համալիր փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու, նրան և զենքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել