Ի դեպ, գուցե մեր շատ թափանցիկ իշխանություններն ասեն, թե ինչո՞ւ են որոշել ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին թույլատրել աշխատել արտակարգ դրության ժամանակահատվածում:

Գուցե որոշեն ի վերջո ճշմարտությունն ասել այն մասին, որ իրենց շատ մտերիմ անձանց պատկանող ծխախոտային ընկերությունն արտակարգ դրությունը մտցնելու հաջորդ օրվանից աշխատողներին ստիպողաբար կանչել է աշխատանքի և աշխատել է, ինչն, ամենայն հավանականությամբ, և արդարացիորեն առաջացրել է ծխախոտային արտադրությամբ զբաղվող այլ ընկերությունների զայրույթը:

Հ.Գ. Հիշում եմ՝ ժամանակին մի պատգամավոր կար Ազգային ժողովում, ով օրնիբուն խոսում էր յուրայիններին հովանավորելու, արտոնություններ տալու մասին, թե ինչ եղավ հետո շատ հուզիչ է...))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել