Գուցե մեր շատ թափանցիկ իշխանություններն ասեն, թե ինչո՞ւ են որոշել ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին թույլատրել աշխատել


01:40 , 14 ապրիլ, 2020

Ի դեպ, գուցե մեր շատ թափանցիկ իշխանություններն ասեն, թե ինչո՞ւ են որոշել ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին թույլատրել աշխատել արտակարգ դրության ժամանակահատվածում:

Գուցե որոշեն ի վերջո ճշմարտությունն ասել այն մասին, որ իրենց շատ մտերիմ անձանց պատկանող ծխախոտային ընկերությունն արտակարգ դրությունը մտցնելու հաջորդ օրվանից աշխատողներին ստիպողաբար կանչել է աշխատանքի և աշխատել է, ինչն, ամենայն հավանականությամբ, և արդարացիորեն առաջացրել է ծխախոտային արտադրությամբ զբաղվող այլ ընկերությունների զայրույթը:

Հ.Գ. Հիշում եմ՝ ժամանակին մի պատգամավոր կար Ազգային ժողովում, ով օրնիբուն խոսում էր յուրայիններին հովանավորելու, արտոնություններ տալու մասին, թե ինչ եղավ հետո շատ հուզիչ է...))