Երևանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի վարչություն՝ Հանրապետության Հրապարակում մինչև ուշաթափության աստիճան փուչիկ վաճառող երեխայի ծեծելու համար:
«Ժամանակի» աղբյուրներով, սա այս սրիկայի առաջին նման հերոսությունը չէ, պարզապես այս անգամ բոլորի համբերության բաժակը հատել է, և հրապարակում գործունեություն ծավալող մոտ 50 առևտրական դիմել են ոստիկանություն, որտեղից էլ իմանալով, թե ով է եղել երեխային ծեծողը այնուամենայնիվ չեն վարանել և բերման են ենթարկել հղփացած այս չինովնիկին:
Թերթը գրում է նաև, որ երեխան տեղափոպվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Սարսափելին այն է, որ երեխան նաև որբ է ու հիմա նստած մտածում եմ, որ երբ (հույս չունեմ, որ Եդոյանն իր արժանի պատիժը կկրի) այս տմարդի գործը ջրեն, մեր փառապանծ քաղաքապետը էլի թույլ կտա՞ նրան նույնբ պաշծտոնում աշխատել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=147078742153440&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել