Գազի ու էլեկտրաէներգիայի վարձերի սուբսիդավորման մասին․

Նախ էդ 220.000-ից մոտ 60.000-ը ենթադրվում է, որ փակ դռներ են՝ հետևաբար 0 դրամի 50%-ը 0 դրամ է։

Երկրորդ՝ հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր (պաշտոնական տվյալները խոսում են մոտ 40.000-ի մասին) տնային տնտեսություններ փայտով կամ աթարով են ջեռուցում անում, հետևաբար դե ֆակտո ընկնում են սուբսիդավորման տակ, սակայն, միանշանակ չի, որ դրա կարիքն ունեն։

Երրորդ՝ հազարավոր ամառանոցներ, օրավարձով տրվող բնակարաններ, որպես բաժանորդ գրանցված օժանդակ կառույցներ են ընկնում դրա տակ, որոնք օբյեկտիվորեն չունեն դրա կարիքը։

Չորրորդ․ քիչ գազ վառելը աղքատության նշան չի, դեռ երբեմն՝ ընդհակառակը․ այլ կերպ ասած այդ ցուցանիշների միջև ուղիղ կորելացիա չկա։

Որպեսզի պարզ լինի սա՝ բերեմ տվյալներ․ Հայաստանի ամենաաղքատ մարզ համարվող Շիրակում միջինվիճակագրական մարդը միջինվիճակագրական ամսում մոտ 9500 դրամի գազ է վառում, մինչդեռ շատ նման բնակլիմայական պայմաններով Արագածոտնում, որտեղ աղքատության մակարդակը ամենացածրն է համարվում՝ 8000 դրամի գազ է վառում, անտառածածկ Տավուշում էլ մոտ 4500 դրամ։ Փոխարենը Երևանում որ հացին կակա էլ ասես 10.000 դրամից քիչ գազով, կամ առավել ևս 5.000 դրամից քիչ էլեկտրաէներգիայով հնարավոր չի բնակարանը նորմալ ջեռուցել։ Հիմա կասեք «Այ այս ծրագիրը հենց մեր այդ նորմալ ջեռուցել չկարողացող, աղքատ տատիկ-պապիկների համար է», ես էլ կասեմ «ջան, ձեր ցավն էլ տանեմ, բա էն դաչեքը, բուխարիները, օլիգարխի շան բնի ու գարաժի ջեռուցումը ինչի՞ ենք փոխհատուցում, եկեք դա էլ վրան դնենք՝ ավելի շատ մարդու հարց լուծենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել