Վերջերս ականջովս ընկավ մի քանի երիտասարդ աղջկա խոսակցություն: Կլինեին մոտ 18-25 տարեկան: Զրույցը ներայացնեմ, առանց խմբագրման.
-Աղչի բա չիմացար է, մեր կողքի շենքի Արմանը ծռվել ա վրես:
-Լուրջ՞ սատկած, իմ արև ես էլ կուզեի իրանը լինեի
-Սպասեք հլա, դուք էն փողոտի մասի՞ն եք խոսում, էն որ հերը ինչ-որ բիզնեսներ ունի, են ռենջը որ քշումա՞...
-Հա կյանքս հենց ետ պորճի մասին, մամայիս էլ եմ ասել, ասեց. «ապրի աղջիկս կշփվես հետը զատո լավ ապագա կունենաս»...
-Կյանքս բա, որ ինքը իմացա՞վ, որ դու Վարդանի հետ տեղ մեղ ես գնացել
-Կյանք եթե դուք չասեք հաստա չի իմանա, համ էլ իմանա էլ ոչ մեկ չի էլ կարա ապացուցի, լիշնի բան էլ որ ասի հոպարիս տղուն կասեմ
….
Ձեր նյարդերը խնայելու համար, էլ չեմ շարունակում, բայց մոտ մի 15 րոպե ականջներս լավ սղոցեցին: Ծիծաղում էին, ասում, խոսում, լրճկվում իրար հետ: Ամենավատը նա չէր է, որ հայ աղջիկները կարան տենց մտածեն, նա էլ չէր, որ սերունդը դեգրադացվոմ ա, այլ էն, որ ծնողներն են էդպիսի պահելաձևը հովանավորում: Ինչ արած… Հիմա մեր անզուգական «կաթնակեր» գեղեցկուհիները ընկեր գտնելու համար առաջին պայման են սարքել փողոտ լինելըը, իսկ թերությունների հետ կարելի ա համակերպվել:
Առակս ի՞նչ կցուցանե: Պտուղը ներսից ա փտած լինում: Տղաներ ջան , պտուղի ներսն էլ դուրսն էլ մի լավ ստուգեք ընտրութոյւն կատարելուց առաջ: Չնայած լավ ուսումնասիրելուց հետո, չեմ կարծում ստեղծված պատկերը Ձեզ ուրախացնի:
Ձեզ բարի բախտ




