Lragir.am-ը գրում է.

Երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնել է Բաքու, որտեղ պատրաստվում է կարեւոր բանակցություններ վարել: Երեկ տեղեկություն է հայտնվել նաեւ, որ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 12-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Կպահպանի՞ Պուտինը «պարիտետ», կժամանի՞ նաեւ Երեւան:

Վլադիմիր Պուտինը Երեւան պաշտոնական այց է կատարել 2001 թվականին, իսկ 2005 թ. եղել է աշխատանքային այցով: 2008 թ. Դմիտրի Մեդվեդեւն է պաշտոնական, իսկ 2010 թ. պետական այց կատարել Հայաստան, իսկ դրանից հետո Ռուսաստանի ղեկավարների այցերի մասին միայն հայտարարություններ են եղել: Փոխարենը, դժվար է հաշվել, թե այս ընթացքում քանի անգամ են Ռուսաստան մեկնել Հայաստանի ղեկավարները:

2010 թ. Մեդվեդեւի այցը սկիզբ դրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ «եղբայրական» հարաբերությունների վերանայման գործընթացին: Այդ այցի ընթացքում Հայաստանում ռուսական բազայի գրեթե հավերժ երկարաձգման եւ Հայաստանի անվտանգության ապահովման գործառույթները Ռուսաստանին հանձնելու պայմանագիր է ստորագրվել: Դա դժգոհության ալիք եւ ինքնիշխանության գիտակցություն է առաջացրել Հայաստանում:

Այն ժամանակ տարակուսանք էին հայտնում, թե ինչու էր Ռուսաստանի նախագահին պետք երկարացնել բազայի տեղակայման ժամկետը, երբ այն դեռ հեռու էր ավարտվելուց: Այժմ արդեն պարզ է, որ դա կապված էր արտաքին քաղաքականությունը «դիվերսիֆիկացնելու» Հայաստանի իշխանությունների արդեն այն ժամանակ ակնհայտ մտադրության հետ: Ավելի ճշգրիտ՝ Ռուսաստանը հասկացել է, որ եվրատլանտյան հանրությունը մտադիր է ուժեղացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում, որ նա կփորձի բացել սահմանները եւ խողովակներ անցկացնել, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազմանը:

Ռուսաստանն էլ գնաց կանխարգելիչ քայլերի՝ իր ռազմական ներկայությունն «ամրապնդելով» Հայաստանում՝ այն իր «անվտանգության գոտու» մաս հայտարարելով: Հետո Ռուսաստանը «միջամտեց» հայ-թուրքական հաշտության եւ զուգահեռաբար ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Նպատակը Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Թուրքիայի սահմանի, ինչպես նաեւ Ադրբեջանի սահմանի բացումն էր ղարաբաղյան հողերի հանձնման գնով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել