Pastinfo.am-ը գրում է․

Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում թաքնվելու ժամանակահատվածում դարձլ է երկու երեխայի հայր: Այս մասին հայտնել է նրա հարսնացու Ստելլա Մորիսը` նշելով, որ իրենց հարաբերությունները սկիզբ են առել 2015 թվականից և նա այժմ մենակ է դաստիարակում երեխաներին, հայտնում է BBC-ն:

Ստելա Մորիսը կարծում է, որ Ասանժի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ բանտում, որտեղ նա է գտնվում, արձանագրվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր: Պաշտոնական տվյալներով ավելի քան 1000 բանտարկյալ վարակվել է կորոնավիրուսով: Բելմարշ բանտի բանտարկյալներից մեկն էլ մահացել է կորոնավիրուսի պատճառով:

Ավելի վաղ դատարանը հրաժարվել էր ազատ արձակել Ասանժին` ելնելով առողջական վիճակից և հաշվի առնելով կորոնավիրուսի ռիսկը:

Ջուլիան Ասանժին 2010 թ.-ին Շվեդիայում մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Լոնդոնում նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվել: 2011թ.-ին որոշում է կայացվել նրան արտահանձնել Շվեդիա, սակայն Ասանժը բողոքարկել է որոշումը: Նա 2012թ.-ին ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի ապրել է: Ջուլիան Ասանժը ձերբակալվել է 2019թ.-ի ապրիլի 11-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել