Ճանապարհորդել սիրող մարդիկ ցանկանում են այցելել աշխարհի բոլոր անկյուններ ու տեսնել այնտեղի բնությունն ու մարդկանց կենսակերպը: Սակայն կան նաև վայրեր, որտեղ ոչ բոլորը կհամարձակկվեն այցելել. դրանք այնքան տարօրինակ են, որ միաժամանակ և՛ գրավում են, և՛ վախեցնում:

Սլեբ Սիթի

Քաղաքը գտնվում է կալիֆոռնիական Կոլորադո անապատում: Այստեղ չկան մեզ համար սովորական փողոցներ և տներ. տարածքն իրենից ներկայացնում է պարագծի երկայնքով տեղակայված կցանքներ: Անվանումը ստացել է անգլերեն slabs բառից: Այսպես, զինվորականները, որոնց բազան ինչ-որ ժամանակ այստեղ է գտնվել, իրենցից հետո թողել են բետոնե կառույցներ, որոնք այժմ քաղաքային ենթակառուցվածքներ են համարվում:

Տեղի բնակիչները անտունները, հիփփիներն ու թոշակառուներն են: Նրանց եկամտի աղբյուրը պետության կողմից տրվող նպաստն է: Չնայած այն բանին, որ այստեղ չկան խանութներ, դպրոցներ, մարդիկ չեն պատրաստվում տեղափոխվել: Նրանք գնահատում են իրենց ազատությունը և պաշտպանում են գոյության արտասովոր ոճը:

Կոլմա

Կալիֆոռնիայում գտնվող Կոլմա քաղաքն անվանում են «Լռության քաղաք», որտեղ յուրաքանչյուր կենդանի մարդու հաշվով կա 1,000 մահացած:

Կոլման հիմնադրվել է 1924 թ. որպես նեկրոպոլիս: Մունիցիպալիտետը կարիք ուներ Սան Ֆրանցիսկոն մաքրելու մեծ քանակությամբ գերեզմաններից, և դրանք տեղափոխվեցին առանձնացված մի վայր: Այդ վայր տեղափոխվեցին նաև գերեզմանագործներն ու հուշարձաններ պատրաստողները, ապա աստիճանաբար՝ նաև այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ: 2010 թվականի հաշվարկով Կոլմայում ապրել է 1,800 մարդ:

Սենտրեյլիա

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում գտնվող քաղաքում ավելի քան 50 տարի շարունակ ստորգետնյա կրակ է վառվում: Հիմնման պահից՝ 1841 թ., այստեղ ապրել են հազարավոր քաղաքացիներ, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում լքել են բնակավայրը: Արդեն 2017 թ. Սենտրեյլիում մնացել է ընդամենը 7 մարդ:

Քլիվլենդ

ԱՄՆ Օհայո նահանգի այս քաղաքը համարվում է երկրում ամենավտանգավորներից մեկը: Ըստ վիճակագրության՝ հենց Քլիվլենդում են տեղի ունենում ամենամեծ թվով սպանությունները սերիական մոլագարների կողմից: Այստեղ են սպանություններ կատարել աշխարհին հայտնի «Խոլագար մսագործը», «Խեղդողը» և այլք:

Բացի դրանից՝ տնտեսական խնդիրներն ու գործազրկությունը երիտասարդներին ստիպում են «վաստակել» գողություններ կատարելով: Օտարերկրացիները խուսափում են այս վայրով անցնելուց անգամ այլ վայր այցելելիս:

Մանշիաթ-Նասիր

Այս աղբային քաղաքը գտնվում է Կահիրեի ծայրամասում: Դրա ճանապարհներն ու նրբանցքները պատված են թափոններով, որոնք բերվում են բազմամիլիոնանոց բնակչություն ունեցող Կահիրեից: Մանշիաթ-Նասիրում չկա կոյուղի, էլեկտրականության և ջրամատակարարման համակարգ: Գոյատևելեւ համար բնակչություը հավաքում է աղբն ու օգտագործում այն տարբեր նպատակներով՝ տաքանալու, հագնվելու և այլն: Մայրաքաղաքային ծայրամաս այցելել ոչ ոք չի ցանկանում, քանի որ ծայրահեղ հակասանիտարական վիճակը մեծ վտանգ է ներկայացնում առողջության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել