1in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կրկին գովեստի խոսքեր է հղել թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին:
Կլոպի խոսքերով՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը չի դադարում իրեն զարմացնել մարզումների ժամանակ:
«Չեմ բացառում, որ մեր նորեկները կարող են մեծ ճնշման տակ հայտնվել՝ կապված իրենց տրանսֆերային բարձր աժեքների հետ: Բարեբախտաբար, Մխիթարյանն ու Օբամեյանգը չեն կարող գերմանական թերթեր կարդալ:
Երբ մարզումներին հետևում եմ Մխիթարյանի գործողություններին, աչքերս արցունքներով են լցվում: Նա ունի տեխնիկա, բարձր արագություն, դինամիկա…
Բացի այդ, նա շատ վտանգավոր է գործում հակառակորդի դարպասի մոտ: Եվ այս ամենն ընդամենը 24 տարեկան հասակում»,- հայտարարել է Կլոպը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_199678.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել