Այս մեջբերումները մարդկության կողմից կուտակված ամբողջ փորձի կվինտէսենցիաներն են. դրանք փոխում են մտածելակերպը և օգնում են ապրել նույնիսկ ամենաբարդ ժամանակներում:
Նրա կյանքը ժամանակին մղձավանջ էր: Նա վերապրեց բռնաբարությունը 5 տարեկանում, 15 տարեկան հասակում հղիացավ և դուրս եկավ դպրոցից, իսկ 16-ում հրաժարվեց իր երեխայից: Սակայն նրա կյանքն արմատականորեն փոխեց այն տեսությունը, ըստ որի՝ մտքերը կարող են բուժել մարմինը: Լուիզա Հեյը սկսեց ուսումնասիրել այս տեսությունը և անցկացրեց սեմինարներ, որից հետո փոխվեց նաև նրա կյանքը. նույնիսկ այն ժամանակ, երբ Հեյը հայտնաբերեց, որ հիվանդ է քաղցկեղով, պատճառը գտավ իր մանկության հանդեպ զզվանքի, իր հանդեպ բռնաբարության և վիրավորանքների մեջ: Նա հրաժարվեց բժշկությունից և ամբողջովին փոխեց իր ապրելակերպը. Նա սկսեց ներել մտերիմներին, սկսեց զբաղվել բուժմամբ, սկսեց ճիշտ ուտել, հանգստանալ և մաքրվել: Լուիզան պնդում է, որ ինքն այսպես բուժվեց քաղցկեղից: Բացի այդ՝ նրա կյանք մտան բարեկեցությունն ու ներդաշնակությունը:
Մենք ընտրել և Ձեզ ենք ուզում ներկայացնել մեջբերումներ Լուիզա Հեյի «Բուժեք ձեր կյանքը» գրքից, որը փոխում է մտածելակերպը և օգնում է աշխարհի բոլոր հոգեբաններին օգնել մարդկանց կրկին հավատալ սեփական ուժերին և փոխել սեփական կյանքը:
1. Մարդիկ, ովքեր մեզ տառապանք են պատճառել, նույնքան վախեցած են եղել, որքան դուք հիմա:
2. Մենք ձևավորում ենք մեր համոզմունքները մանուկ հասակում, այնուհետև շարժվում ենք կյանքի միջով՝ վերստեղծելով իրավիճակներ, որոնք կհամապատասխանեն մեր համոզմունքներին:
3. Անցյալն անցել է հավիտյան: Սա փաստ է, և ոչինչ չես կարող անել: Այնուամենայնիվ, մենք կարող ենք փոխել մեր մտքերը անցյալի վերաբերյալ: Սակայն որքան մեծ հիմարություն է ներկա պահին պատժել ինքդ քեզ միայն այն պատճառով, որ ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկը վիրավորել է քեզ:
4. Մենք պետք է ինքներս մեզ համար ընտրություն կատարենք՝ ազատ արձակել և ներել բոլորին՝ առանց բացառության, հատկապես ինքներս մեզ: Թող որ մենք չգիտենք, թե ինչպես ներել, բայց պետք է իսկապես շատ ուզել:
5. Երբ մարդը հիվանդանում է, նա պետք է իր սրտում փնտրի, թե ում պետք է ների:
6. Այն, ինչ մենք մտածում ենք մեր մասին, իրականություն է դառնում մեզ համար: Մտքերից յուրաքանչյուրը ստեղծում է մեր ապագան:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։