Անընդհատ գտնվել չորս պատի ներսում՝ շատ բարդ է, բայց այսօրվա դրությամբ դա կենսականորեն անհրաժեշտ է: Ինչ-որ մեկը միայնակ է, ինչ-որ մեկը ձանձրանում է, բայց յուրաքանչյուրն էլ վերջին հաշվով գտնում է իրեն հետաքրքիր զբաղմունք և ժամանցի միջոց:

Հետաքրքրական է, որ յուրաքանչյուր Կենդանակերպի նշան ինքնամեկուսացման անհրաժեշտությանը արձագանքում է յուրովի:

ԽՈՅ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները, անշուշտ, արդեն լցրել են դարակները, սառցարանը և սառնարանը, իսկ այժմ, հավանաբար, «Զոմբի ապոկալիպսիս»-ի գործողություններ են մտածում։ Ոչ, նրանք խուճապի մատնված անձինք չեն, պարզապես ձեռքերը ծալած նստելը բարդ է։

ՑՈՒԼ

Խուճապի չեն մատնվում և նույնիսկ հարկադիր ինքնամեկուսացման պայմաններում շարունակում են հաջողությամբ հեռակա գումար վաստակել։ Յուրաքանչյուրն անում է այնպես, ինչպես կարողանում է, իսկ Ցուլն առաջին հերթին ապահովում է իր ընտանիքի հարմարավետությունը։ Եթե վաստակելու ոչ մի հնարավորություն չկա, ապա, անշուշտ, զբաղվում է վերանորոգման կամ մաքրման աշխատանքներով։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Նրանք ապրում են իրենց համար ոչ այնքան լավագույն ժամանակները, սակայն բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ։ Երկվորյակները բավարարում են իրենց երկու նվիրական ցանկությունները՝ թավալվել անկողնում և տեղյակ լինել իրադարձություններից։ Այդ իսկ պատճառով, ամենայն հավանականությամբ, ժամանակն անցկացնում են բացառապես պառկած՝ զինված բոլոր տեսակի գաջեթներով։

ԽԵՑԳԵՏԻՆ

Կասկածամիտ Խեցգետինները, ամենայն հավանականությամբ, ողջ ուժով մաքրում և ախտահանում են իրենց տները: Եվ Աստված մի արասցե, եթե ընտանիքի անդամներից ինչ-որ մեկը հանկարծ մեկ անգամ հազի։ Այն Խեցգետինները, որոնց նյարդային համակարգը ավելի ուժեղ է, դուրս չեն գալիս ծածկոցի տակից և օրերով սերիալներ են դիտում։

ԱՌՅՈՒԾ

Նրանք ձգտում են որքան հնարավոր է շատ գումար վաստակել, սակայն հեռու լինելը շատ առումներով կապում է նրանց ձեռքերը։ Իսկ ինչպե՞ս կարելի է ներկայանալ հանրությանը։ Նրանցից շատերը, ցավոք, խուճապի են մատնվում և այդ ամենը փաթաթում իրենց տանեցիների գլխին: Առյուծներ, պետք չէ այդպես։

ԿՈՒՅՍ

Հասանք ինքնամեկուսացմանն առավելագույնս պատասխանատու կերպով վերաբերող նշանին։ Նրանց բնակարաններն անառիկ բերդեր են հիշեցնում։ Այնպիսի տպավորություն է, որ հենց նրանք են խանութներից գնել ամբողջ զուգարանի թուղթը, հնդկացորենը և հակաբակտերիալները։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել