Shantnews.am-ը գրում է․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միլիոն դոլար է խոստացել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի գյուտարարին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին ասել է երկրի առողջապահության նախարարի տեղակալ, գլխավոր սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոն:
Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Ուկրաինայում արձանագրվել է COVID-19 վարակի 2777 դեպք, մահացել է 83 մարդ, բուժվել է 89-ը:
«Ես ձեզ գաղտնիք կպատմեմ: Նախագահը խնդրեց, որ ես նամակներ գրեմ մեր գիտնականներին և խոստացավ, որ եթե ինչ-որ մեկը COVID-19- ի դեմ պատվաստանյութ կամ դեղամիջոց գտնի, նա կստանա, նվազագույնը մեկ միլիոն դոլար», – ասել է Լյաշկոն:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/650726.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել