ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Մեկնարկել է դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը և քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:

«Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մեր աշխատակիցների խումբը՝ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի և արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանի համակարգմամբ։

Օդանավակայանում է գտնվում նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- ասվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել